Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.16 |
EUR | ⚊ | € 422.18 |
RUB | ⚊ | ₽ 4.6495 |
GBP | ⚊ | £ 505.97 |
GEL | ⚊ | ₾ 141.47 |
Հայաստանի հյուսիս-արեւելյան սահմանին երեկվանից Ադրբեջանի սադրանքները եւ դիվերսիաները դիտարկում ենք որպես անթույլատրելի արկածախնդրություն՝ հատկապես համավարակի պայմաններում՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ԱԺ հատուկ նիստում, որը հրավիրվել էր արտակարգ դրությունը ևս մեկ ամսով երկարաձգելու օրակարգով։
«Միջազգային հանրության համար կրկին լսելի եմ դարձնում մեր դիրքորոշումը՝ Ադրբեջանի իշխանությունն է լիարժեք կրում նման գործողությունների արդյունքում ադրբեջանական կորուստների, տարածաշրջանային հնարավորության լարվածության ողջ պատասխանատվությունը»,-ասաց Ավինյանը:
Նա վստահեցրեց, որ հայկական բանակն իրականացնում է իր առաջ դրված խնդիրները՝ արժանի հակահարված տալով հակառակորդի սադրիչ գործողություններին։
«Հանրությանն էլ կոչ եմ անում զգոնություն դրսևորել եւ տարածել բացառապես պաշտոնական տեղեկատվություն՝ այդպես զորակցելով հայոց բանակին»,-ասաց փոխվարչապետ Ավինյանը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ ադբբեջանական կողմը հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու երկու փորձ էր կատարել: Հակառակորդը ունի 3 զոհ եւ վիրավորներ, հայկական կողմը կորուստներ չունի:
Ադրբեջանական կողմը երեկոյան Տավուշի ուղղությամբ հրետակոծություն է վերսկսել՝ օգտագործելով 82 մմ ականանետներ եւ տանկ։
Մանրամասն՝ տեսանյութում․