Փոխարժեքներ
31 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.05 |
EUR | ⚊ | € 419.37 |
RUB | ⚊ | ₽ 3.99 |
GBP | ⚊ | £ 502.08 |
GEL | ⚊ | ₾ 140.68 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ունի մեկ անհատական բնակելի տուն, մեկ բնակարան, մեկ հողամաս եւ երկու ավտոտնակ, ընդ որում՝ դրանք գտնվում են տարբեր վայրերում։
«Ժողովուրդ» օրաթերթը փոխվարչապետի՝ 2022 թվականի հայտարարագրից տեղեկացավ, որ հողամասն ու առանձնատունը Աշտարակ քաղաքում են, իսկ մյուս գույքերը՝ Երեւանում՝ Կենտրոն վարչական շրջանում։
Պարզվում է՝ Մհեր Գրիգորյանը բանկում ավանդներ ունի՝ 525 հազար դոլարի եւ 40 մլն դրամի չափով։ Տարվա վերջում նա բանկային հաշիվներին ունեցել է 3 մլն դրամ, իսկ որպես կանխիկ դրամ հայտարարագրել է 70 մլն դրամ։ Փոխվարչապետը մեկ տարում 1 մլրդ դրամից ավելի եկամուտ է ունեցել, որի մեջ 23մլն դրամը նրա աշխատավարձն է, իսկ մյուս գումարն էլ փոխառություններից է ստացված։
Փոխվարչապետը մեկ տարվա ընթացքում նաեւ 56 մլն դրամի ծախս է ունեցել, սակայն բովանդակությունը բացահայտված չէ։
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում