կարևոր
2434 դիտում, 1 տարի առաջ - 2023-06-15 13:14
Քաղաքական

Բազմամիլիարդանոց ծախս է արվում, որ Նիկոլ Փաշինյանը մի փողոցից մյուս փողոց անցնի. Գեղամ Մանուկյան

Այս բոլոր բազմամիլիարդանոց ծախսերի մեջ ամսեկան մի քանի հարյուր հազար դրամ Ֆինանսների նախարարը չէր կարողանում փող հատկացնել, որ մի խելոք մարդ բերեիք կառավարություն, որ նա նստեր Փաշինյանի կողքը, ուղեկցեր Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին ԱԺ ամբիոնից ասաց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Մեկը չկար ասեր՝ Նիկոլ Փաշինյան Անկարայում Մուրադ Բարդակչիի հետ չնկարվես, ինքը Թալեաթ Փաշայի օրագիրը տպելով արդարացրել է նրա գործողությունները»,- ասաց նա։

Անդրադառնալով ոսիկանության ծախսերին, պատգամավորն ասաց, արդյո՞ք վերլուծական եղել է, թե որքա՞ն է Փաշինյանի ՀՀ տարածքում տեղաշարժվելու վրա ծախսվում։