կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-16 17:39
Աշխարհ

ՆԱՏՕ-ն ափսոսում է Ս-400-ի պատճառով Թուրքիայի դեմ ԱՄՆ պատժամիջոցների համար

ՆԱՏՕ-ն ափսոսում է Ս-400-ի պատճառով Թուրքիայի դեմ ԱՄՆ պատժամիջոցների համար

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքն ափսոսում է ԱՄՆ որոշման համար՝ պատժամիջոցներ կիրառել դաշինքի գործընկեր Թուրքիայի վրա՝ ռուսական Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգեր ձեռք բերելու համար:

«Ցավում եմ, որ հայտնվել ենք մի իրավիճակում, երբ ՆԱՏՕ-ի երկրները ստիպված են միմյանց նկատմամբ պատժամիջոցներ կիրառել, և ինձ անհանգստացնում են նաև Ռուսաստանի Ս-400 հակաօդային ու հակահրթիռային պաշտպանության համակարգեր ձեռք բերելու՝ Թուրքիայի որոշման հետևանքները»,- նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Գործակալությունը նշում է, որ ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության համակարգի հետ Թուրքիայում Ս-400-ի տեխնիկական անհամատեղելիության մասին թեզը Բրյուսելում Անկարայի դեմ հիմնական փաստարկներից մեկն է, բայց դաշինքի շտաբը երբեք չի բացատրել, թե ինչպես են Հունաստանում գործում նախորդ սերնդի Ս-300 համակարգերը՝ ինտեգրված ՆԱՏՕ-ի համակարգին: