|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Ավստրիան 2019 թ. հունիսից որոշել է վերացնել թուրքերենով վարորդական քննություններ անցկացնելը: Թուրքերենը մինչ օրս Ավստրիայում վարորդական իրավունքի քննություններ տալու համար համարվում էր երկրորդ` ամենաշատ օգտագործվող լեզուն` գերմաներենից հետո: Այժմ արդեն քննություններ կարելի է հանձնել միայն չորս լեզվով` գերմաներեն, անգլերեն, սլովեներեն և խորվաթերեն: Ավստրիական իշխանությունները դեռ 2018 թ.-ին էին ցանկություն հայտնել դուրս մղել թուրքերենը. հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
Իշխանությունները նշում են, որ խորվաթերենն ու սլովեներենը, գերմաներենին հավասար, ունեն պետական լեզվի կարգավիճակ` 1955 թ. կնքված համաձայնագրով: Թուրքերենն ուներ բացառիկ կարգավիճակ, սակայն իշխանություններն արդեն նշում են, որ այդպիսով վիրավորում են այլ փոքրամասնությունների: