կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-05-14 18:23
Քաղաքական

Կրիմինալն ու գողականը վերջացել են. Սամվել Բալասանյան

Կրիմինալն ու գողականը վերջացել են. Սամվել Բալասանյան

Աբովյան քաղաքում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի միջոցներով կառուցված Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման արարողությանը ներկա էր նաեւ Գյումրու ԲՀԿ-ական քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Yerkir.am-ը նրանից հետաքրքրվեց, թե ի՞նչ իրավիճակ է այսօր Գյումրիում: Քաղաքապետը վստահեցրեց, որ ամեն ինչ շատ լավ է, լարվածություն այլեւս չկա:

 

«Մենք Գյումրին վերածել ենք շինհրապարակի, քանդել ենք բոլոր փողոցները եւ ասֆալտապատում ենք»,- հայտարարեց նա:

 

Մեր դիտարկմանը, թե ի՞նչ եղան կրիմինալն ու գողական աշխարհը, Բալասանյանը պատասխանեց. «Էդ վերջացել է, չկա էդպիսի բան, ոչ մի վախի մթնոլորտ: Դեպք է` լինում է, ուշադրություն պետք չէ դարձնել: Գյումրին փոխվելու է, լավ է լինելու»:

 

Հարցին ի պատասխան, թե` Վարդան Ղուկասյանի՞ց էր գալիս այդ ամենը, Գյումրու գործող քաղաքապետը հայտարարեց, որ պետք չէ անձերից խոսել: Դիտարկմանը, թե Ղուկասյանին «գողական» որակումներ էին տալիս, Բալասանյանը չպատասպանեց, հորդորեց հարցն ուղղել նրանց, ով Ղուկասյանին այդպես ենորակել: «Ճիշտն ասած, բերեք ինձ հեռու պահեք էդ ամեն ինչից»,- նշեց նա:

 

Խոսելով իր եւ Ղուկասյանի հարաբերությունների մասին` նա նաեւ հայտարարեց, որ իր կյանքի ընթացքում որեւէ մեկի հետ թշնամական հարաբերություններ չի ունեցել: