Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանն այսօր լրագրողների հետ զրույցում պատասխանելով այն հարցին, թե ինչու իր կարծիքով ԱՄՆ նախագահն ամենամյա ուղերձներում չի արտասանում «ցեղասպանություն» բառը, պատասխանեց. «Տարին չի վերջացել ու ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դեռ կարող է օգտագործել «ցեղասպանություն» բառը։ Բան մի արեք մարդուն․․․ Տարին դեռ չի վերջացել, այդ իմաստով, ունի վերջին հնարավորությունը` սրբագրելու: Ափսոս, որ ինքը ուրիշներին է վկայաբերում, վկայաբերում է նաև անհատ Օբամային, քաղաքացի Օբամային, բայց որպես ԱՄՆ նախագահ այդպես էլ չի ասում: Կարծեք ինչ-որ տեղ Թուրքիայի վրա լծակի է նմանվում, որ նախագահը պիտի ասի, պիտի չասի ու հիմա ինչ-որ բանի պատճառով ուղակի բառը չի ասում, մնացած ամեն ինչն ասում է։ Ափսոսում եմ դրա համար» - շեշտեց Կիրո Մանոյանը։ Խոսելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ապրիլյան դեպքերի մասին, պատասխանելով այն հարցին, թե ինչու է միջազգային հանրութունը լուռ ձևանում, Կիրո Մանոյանը պատասխանեց. «Որովհետև միջազգային հանրության մի մասը մեղսակցում է Ադրբեջանին, հատկապես՝ մասնակցելով Ադրբեջանում անցկացվող ՄԱԿ-ի «Քաղաքակրթությունների դաշինք» ֆորումին։ Ի վերջո այս ամբողջը իրենց դեմ է նաև, միջազգային հանրության դեմ է, իրենց դեմ դուրս կգա։ Եթե պատերազմ սկսվի, իսկ դա կլինի Ադրբեջանի նախաձեռնությամբ, դրա հետևանքները ոչ մեկ կանխատեսել չի կարող։ Միջազգային համայնքին բավական մեծ հարված կլինի այդ պատերազմը։ Դրա համար միջազգային հանրությունը պետք է ճիշտ գնահատական տա, ճիշտ վերաբերմունք տա, դադարի մեղսակից լինել Ադրբեջանին»,- շեշտեց Կիրո Մանոյանը: