Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Որոշ եվրոպացի պաշտոնյաներ և դիվանագետներ դրական են վերաբերվում ԱՄՆ նախագահական ընտրություններում հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի հաղթանակի հեռանկարին, թեև նրանք դա հրապարակավ չեն ասել: Նրանց կարծիքով, Սպիտակ տան նախկին ղեկավարի երկրորդ նախագահական ժամկետը կարող է օգուտ բերել ԵՄ-ին, հաղորդում է Politico եվրոպական պարբերականը։
Նշվում է, որ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներն ու դիվանագետները, որոնք ցանկացել են անհայտ մնալ, կարծիք են հայտնել, որ ԱՄՆ ընտրություններում Թրամփի հաղթանակը կարող է ԵՄ-ին մղել դեպի դրական փոփոխություններ։
ԱՄՆ նախագահի պաշտոնում հանրապետականի հնարավոր երկրորդ ժամկետը նրանց կողմից դիտվում է որպես «դառը դեղամիջոց», որը մասնատված Եվրամիությանն անհրաժեշտ է միության ներսում տարաձայնությունները հաղթահարելու համար:
Եվրոպացի դիվանագետներից մեկը նշել է, որ ԱՄՆ-ում Թրամփի իշխանության գալը կարող է լինել «շահավետ ցնցում, որը թույլ է տալիս ԵՄ-ին առաջ շարժվել, ինչպես համաճարակը կամ էներգետիկ ճգնաժամը»: