կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-29 19:08
Աշխարհ

Մերկելին «գահազուրկ» անելու Շուլցի 5 միջոցները. Politico

Մերկելին «գահազուրկ» անելու Շուլցի 5 միջոցները. Politico

Եվրախորհրդարանի նախկին նախագահ Մարտին Շուլցը, որը Գերմանիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններում Անգելա Մերկելի գլխավոր մրցակիցն է, կարող է նրան զրկել «գահից» 5 միջոցով, գրում է Politico–ն։

Առաջին հերթին Շուլցը կարող է Սոցիալ–դեմոկրատական կուսակցության նախընտրական վարքն ավելի ագրեսիվ դարձնել։ Եթե դատենք հասարակական կարծիքից ելնելով, վերջին 4 տարում Մերկելի գործերն այնքան էլ լավ չեն ընթացել։

Երկրորդ հերթին Շուլցը կարող է միավորել ամբողջ ձախ թեւը՝ ստեղծելով  կոալիցիա «Կանաչների» եւ «Ձախերի» հետ։ Դա կմեծացնի ՍԴԿ–ի շանսերն ընդդեմ պահպանողականների։

Երրորդ՝ Շուլցը նախընտրական արշավի ժամանակ կարող է խուսափել միգրացիոն հարցից։ Նրա կուսակցության ընտրազանգվածը բաժանվում է 2 մասի՝ նրանք, ովքեր փախստականների դեմ են, եւ նրանք, ովքեր պաշտպանում են Մերկելի քաղաքականությունը։ Այդ հարցից խուսափել չի ստացվի, սակայն դրա պատասխանը կարելի է տալ «եվրոպական որոշումների» մասին հայտարարություններով։

Չորրորդ՝ Շուլցը կարող է դիմել գերմանացիներին, որոնք ներկայացնում են աշխատավոր եւ միջին դասը եւ շեղել նրանց «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության հակամիգրացիոն պոպուլիզմից։ Շուլցը հասկացնել է տվել, որ իր ռազմավարությունը կենտրոնացած կլինի հասարակ քաղաքացիների վրա։

Վերջապես Շուլցն ուղղակի կարող է օգտագործել իր ուժեղ կողմը՝ մասնավորապես Բրյուսելում ամենաազդեցիկ մարդու կարգավիճակը։