|
Փոխարժեքներ
18 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.5 |
| EUR | ⚊ | € 417.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.3074 |
| GBP | ⚊ | £ 486.54 |
| GEL | ⚊ | ₾ 139.54 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մայիսի վերջին օրերին Նիկոլ Փաշինյանը գալու է ԱԺ հանձնաժողով՝ 2022թ.-ի բյուջեի կատարողականը ներկայացնելու:
Սրանով պայմանավորված՝ հայրենի գործադիրում եւ օրենսդիրում խառն են այս օրերին:
Նախարարները շտկումներ են անում իրենց աշխատանքներում, որպեսզի թերացումներ չլինեն, վարչապետին ցույց տան, որ մեծ աշխատանք են տարել:
ՔՊ-ականներն էլ փորձելու են ամեն ինչ անել, որպեսզի Փաշինյանի խորհրդարան գալը հարթ անցնի, առանց միջադեպերի, անցանկալի հարցեր չհնչեն ընդդիմադիրների կողմից:
Բյուջեի կատարողականը ներկայացվելու է ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում. վարչապետը ներկայացնելու է կառավարության բյուջեի կատարողականը, իսկ մյուս նախարարները՝ իրենց ոլորտների, որից հետո վարչապետը եւ նախարարները կպատասխանեն պատգամավորների հարցերին:
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում