կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-08-02 12:09
Քաղաքական

Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 5-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանդես կգա ելույթով

Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 5-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանդես կգա ելույթով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 5-ին ժամը 19:00-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Համահայկական 7-րդ խաղերի բացման արարողության ժամանակ հանդես կգա ելույթով: Այս մասին Փաշինյանը հայտնեց «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում:

«Օգոստոսի 6-ին Ստեփանակերտում սպասվում է շատ կարևոր իրադարձություն` տեղի է ունենալու Համահայկական խաղերի բացման արարողությունը: Ես, իհարկե, ներկա կգտնվեմ և կմասնակցեմ այդ արարողությանը: Այդ օրերին Ստեփանակերտում հավաքվելու են սփյուռքի, Արցախի և Հայաստանի բազմաթիվ ներկայացուցիչներ: Կարծում եմ, շատ լավ առիթ կլինի Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում խոսել մեր ազգային օրակարգի մասին, Արցախ-Հայաստան-Սփյուռք միասնության այս բացառիկ հնարավորության մասին և ազգային օրակարգի հարցերի լուծման ճանապարհային քարտեզի մասին: Անդրադարձ կկատարվի արցախյան, հայաստանյան, ինչպես նաև սփյուռքի հարցերին, բայց թիվ մեկ նպատակը կլինի մեր համազգային օրակարգի հարցերի քննարկումը:

Սիրելի հայրենակիցներ, օգոստոսի 5-ին ժամը 19:00-ին սիրով և հաճույքով բոլորիդ հրավիրում եմ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակ: Առանձնահատուկ սիրով ուզում եմ հրավիրել Արցախի մեր հայրենակիցներին»,- եզրափակեց Փաշինյանը: