Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և տևական խաղաղությանն աջակցելու հնարավորությունները։ Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ պետդեպը։
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը մայիսի 1-4-ը բանակցություններ են անցկացրել Վաշինգտոնում։ Բանակցությունների առաջին և վերջին նիստերին մասնակցել է նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Վաշինգտոնի քննարկումներից հետո ԵՄ-ն հայտնեց, որ մայիսի 14-ին Բրյուսելում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպումը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը մայիսի 11-ի առավոտից կրակ էր բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմը հայտնել է 4 վիրավորի մասին։ Հայ-ադրբեջանական սահմանի այդ հատվածում իրավիճակը մի քանի ժամ լարված էր, սակայն ՀՀ պաշտպանության նախարարությունը քիչ առաջ հայտնեց, որ լարվածությունն էականորեն նվազել է։