|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Հայաստանում և Ադրբեջանում տիրող իրավիճակը չորեքշաբթի ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի քննարկած թեմաներից մեկն էր։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը Ռիգայում ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ղեկավարների հանդիպման շրջանակում կայացած հանդիպումից հետո։
Նրա գրավոր հայտարարության մեջ ասվում է, որ ամերիկյան դիվանագիտության ղեկավարը Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի հետ քննարկել է ռուս-ուկրաինական սահմանին տիրող իրավիճակը, Եթովպիայի ճգնաժամը և համատեղ ջանքերը՝ ուղղված Սևծովյան տարածաշրջանում կայունության պահպանմանը։
Երկու արտգործնախարարների միջև բանակցությունները, ըստ Փրայսի, «հիմնված են (ԱՄՆ նախագահ Ջո) Բայդենի և Թուրքիայի նախագահ (Թայիփ) Էրդողանի միջև անցյալ ամիս Հռոմում կայացած զրույցի վրա՝ երկկողմ համագործակցության և այլ առաջնահերթությունների, այդ թվում՝ ժողովրդավարության և մարդու իրավունքների վերաբերյալ»։