|
Փոխարժեքներ
31 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Արարատյան դաշտում, ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման և ջրի խնայողության նպատակով շարունակվում են խորքային հորերի փականային ռեժիմի բերման աշխատանքները:
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության աշխատակիցների կողմից մեկ շաբաթվա ընթացքում ՀՀ Արարատի մարզի Սայաթ–Նովա, Մարմարաշեն, Ռանչպար, Սիս, Սիփանիկ, համայնքների վարչական տարածքներում գործող՝ համապատասխանաբար «Գոլդեմ Ֆիշ-Կ» ՍՊԸ-ի (299,0 լ/վրկ), «Մխչյան Ֆիշ» ՍՊԸ-ի (229,0 լ/վրկ), «Հունան Ֆիշ» ՍՊԸ-ի (16,0լ/վրկ), Աշոտ Հովհաննիսյանին (60,0 լ/վրկ), Խաչատուր Սահակյանին (67,0լ/վրկ) պատկանող խորքային հորերի փականային ռեժիմի բերման արդյունքում խնայվել է մոտ 671,0լ/վրկ ջուր:
Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների խնայողությանն ուղղված միջոցառումները շարունակվում են: