Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ոստիկանության դահլիճում երեկ կայացած ոստիկանության օրվան նվիրված հանդիսավոր նիստը իրենց ներկայությամբ պատվել էին վարչապետ Տիգրան Սարգսյանը, Արթուր Բաղդասարյանը, Արմեն Երիցյանը, Գորիկ Հակոբյանը, Յուրի Խաչատուրովը եւ գլխավոր դատախազի երկու տեղակալները` Մնացական Սարգսյանն ու Արմեն Դանիելյանը:
Չնայած միայն գլխավոր դատախազությունը չէ, որ երկրորդ դեմքով էր ներկայացված, այնուամենայնիվ, բոլորի մոտ հարց առաջացավ, թե որտեղ է Աղվան Հովսեփյանը:
Պարզվեց, որ նա գեներալ Իսագուլեւի որդու մահվան առիթով մեկնել էր ԼՂ:
Գլխավոր դատախազի նկատմամբ հետաքրքրությունը մեծ էր, որովհետեւ օր ու մեջ ոստիկանության աշխատակիցների է ձերբակալում: Այս առիթով զրուցեցինք ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Դանիելյանը հետ:
- Պարոն Դանիելյան, ՀՀ գլխավոր դատախազությունն ինչո՞ւ է թշնամություն անում ոստիկանության հետ:
- Բացարձակ նման բան չի կարող լինել:
- Բայց այդքան ոստիկաններ են ձերբակալվում, որի արդյունքում ոստիկանությունը վարկաբեկվում է:
- Ես` որպես գլխավոր դատախազի տեղակալ, չեմ լսել մի ոստիկանի, որ նման հայտարարությամբ հանդես գա: Մենք աշխատանքի վայրում աշխատանքային հարաբերություններ ունենք, գործնական հարաբերություններ, իսկ դրսում` նաեւ ընկերական: Այնպես որ կարծում են` ճիշտ չեն այդ որակումները:
- Այդ դեպքում այդքան ձերբակալություններից հետո հոգեբանական ի՞նչ վիճակով պիտի ոստիկանները մասնագիտական տոն նշեն:
- Ես ոստիկան չեմ աշխատել եւ հոգեբանության առումով չեմ կարող ճշգրիտ պատասխանել: Այդուհանդերձ, եթե կա իրավախախտում, պիտի լինի պատասխանատվություն` լինի դա ոստիկան, թե դատախազ կամ մեկ այլ ուժային կառույցի աշխատակից: Նրանք պետք է լինեն օրինապաշտ եւ պատասխանատվության չեն ենթարկվի: Ուզում եմ ասել, որ ոստիկանները, հատկապես` իրավախախտումների դեմ պայքարում, առաջին գծում գտնվող մարտիկներն են: Հնարավոր է` նաեւ աշխատանքում թերություններ լինեն: Ուզում եմ, որ թերությունները լինեն շատ քիչ, իսկ ձեռքբերումները` շատ: