|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Մեզ համար ՀՀ-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը անբաժան և միասնական օրակարգ է՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Հայ Յեղափոխական Դաշնակցության 34-րդ Ընդհանուր ժողովի բացման պաշտոնական արարողության ժամանակ։
Ներկայացնում ենք մի հատված ելույթից։
Մենք առանձին վերցրած՝ Արցախի, Սփյուռքի և Հայաստանի օրակարգ չունենք։ Մեզ համար Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը անբաժան և միասնական օրակարգ է։ Թուլացող Հայաստանը թուլացող Սփյուռք է և հակառակը։ Հետևաբար, բոլոր փորձերը՝ ջլատել և պառակտել մեր միասնությունը, դատապարտված են։
Հայաստանն ստեղծված իրավիճակից կարող է դուրս գալ միայն համահայկական ողջ ներուժի ամբողջական և արդյունավետ օգտագործմամբ։