|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Facebook -ը պատրաստվում է ընդլայնել «լայք» կոճակի հնարավորությունները. հայտնում է Газета.ру-ն:
«Լայք»-ի նոր տարբերակը կստանա «Արձագանքներ» (Reactions) անվանումը և իրենից կներկայացնի սմայլիկների հավաքածու, որոնք տարբեր հույզեր են արտահայտում։ Այդ կերպ սոցիալական ցանցը պատրաստվում է լսարանին հնարավորություն տալ ավելի էմոցիոնալ արձագանքելու հրապարակումներին։
Հին «լայք»-ը կպահպանվի, բայց կլրացվի սմայլիկներով, որոնք սեր, ծիծաղ, ժպիտ, զարմանք և զայրույթ են արտահայտում։
Իսպանիայից և Իռլանդիայից Facebook-ի օգտատերերը կկարողանան փորձարկել նոր հնարավորությունը արդեն հոկտեմբերի 9-ին: