Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լուսինե Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Սոֆիայում քիչ առաջ ավարտվեց դատական համակարգի անկախությանը նվիրված բարձրաստիճան համաժողովը, որին բազմաթիվ երկրների արդարադատության նախարարներ և դատական համակարգի ներկայացուցիչներ էին մասնակցում:
Երեկվա «ճաշը» չմարսած Ադրբեջանի արդարադատության նախարարը մի քանի էջանոց ելույթ էր պատրաստել, ամենայն հավանականությամբ, ռևանշի նպատակով (http://moj.am/article/1512 ): Առավոտյան, մինչ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը Բուլղարիայի իր գործընկերոջ հետ հանդիպման էր, ադրբեջանցիները մոտեցել էին քարտուղարությանն ու արձագանքելու համար ձայն վերցրել (մտածել էին, թե մեր նախարարն այսօր չի մասնակցի համաժողովին ու, հավատարիմ մնալով իրենց գործելաոճին, ցանկացել էին «թիկունքից» գործել): Բայց, ինչպես ասում են, ուրբաթը շաբաթից շուտ եկավ: Տեսնելով համաժողովի սրահ մտնող Արփինե Հովհաննիսյանին՝ ադրբեջանցիները խառնվել են իրար, արագ մոտեցել քարտուղարությանն ու ձայնի իրավունքը հետ վերցրել: