Փոխարժեքներ
06 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Հայաստանի իշխանությունն,անվտանգային իրադրությանը պատշաճ արձագանքելու փոխարեն զբաղված է ՌԴ-ի հետ լեզվակռվի նոր փուլ նախաձեռնելով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը տեսանյութ է տարածել, որում ֆիքսված են այդ ուղղությամբ ադրբեջանական զինուժի մեծաթիվ շարժեր, զորքերի կենտրոնացում, մեծաքանակ զինտեխնիկա, այդ թվում` հրետանային միջոցներ:
Ադրբեջանն Արցախի նկատմամբ 9-ամսյա բլոկադայով արտահայտվող ճնշումներին ավելացնում է ևս մեկը` այս անգամ ուժի ցուցադրման ձևով, ինչը կարող է նոր ագրեսիայի վերածվել:
Միջնորդ երկրները պետք է գիտակցեն, որ սա նաև հետևանքն է այն բանի, որ որևէ լուրջ ջանք չեն գործադրել արցախյան շրջափակմանը վերջ տալու համար, իսկ դա «թևեր է տվել» Ադրբեջանին` առաջնագծում նոր ագրեսիա նախապատրաստելու համար:
Հայաստանի իշխանությունն իրադրությանը պատշաճ արձագանքելու փոխարեն զբաղված է ՌԴ-ի հետ լեզվակռվի նոր փուլ նախաձեռնելով, սրան, նրան մեղավոր հռչակելով, համարելով, որ իր անելիքը միայն փաստեր արձանագրելն ու խղճահարություն ստեղծելն է»: