Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
«Հրապարակ»-ը գրում է․ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը 2022 թվականի դեկտեմբերի 2-ին կայացած նիստում որոշեց հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման իրավունք տալ 4 հեռուստաընկերության։
Դրանք են՝ «Արմենիա թի-վի» ՓԲ, «Ա-թիվի» ՍՊ, «Շանթ» ՍՊ, «Մուլտի մեդիա-Կենտրոն թիվի» ՓԲ ընկերությունները։ Մրցույթին մասնակցող Հ2 և «Երկիր մեդիա» հեռուստաընկերություններն ամենաքիչ միավորներն էին հավաքել։
ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանն իր խոսքում նշել էր, որ հաշվի են առնվել հեռուստաընկերությունների ֆինանսական և տեխնիկական բաղադրիչները։ Այսպիսով «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունը դատական հայց է ներկայացրել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի դեմ, որպեսզի նախկինում 5 ազատ սլոթը, որը Հ2-ի ներակայցրած դատական հայցից հետո դարձել է 4, վերականգնվի:
«Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ վաղը «Երկիր մեդիա» հեռուստաընկերության եթեր հեռարձակման վերջին օրն է, սակայն անջատելով հեռուստաալիքը, սլոթը մնում է ազատ, ՀՌՀ-ն այն չի համարում օգտագործման ենթակա:
Եսայանի խոսքով` հունվարի 21-ից «Երկիր մեդիայի» հեռուստադիտողները կարող են հետևել իրենց միայն կաբելային թիվիների միջոցով, իսկ ահա «Երկիր մեդիայի» ներկայացրած հայցի վերաբերյալ դատարանն այսօր կկայացնի որոշում` բավարարե՞լ այն, թե՞ ոչ: