|
Փոխարժեքներ
08 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.32 |
| EUR | ⚊ | € 405.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.2481 |
| GBP | ⚊ | £ 478.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.35 |
12 օր ու հաշված ժամեր: «Երկիր Մեդիան» Նոր տարվա գիշերը կմիավորի ամբողջ Հայաստանը հանդիպման մեկ վայրում ՝ Գյումրի քաղաքում: «Երկիր Մեդիայում» ավանդույթ է դարձել. Ամանորի ծրագիր ներկայացնել հայոց աշխարհի բոլոր բերդերից: Ու կրկին Գյումրին ու Հայաստանի բոլոր բնակավայրերը կլսեն զուռնա դհոլի ձայնը, պար կբռնեն Թալինից ու Կապանից եկած հյուրերի հետ, կճաշակեն Արմավիրի գինին ու Արարատի խաղողը: Գյումրին ու բոլորը Նոր տարվա գիշերը կհավատան, որ երկիրը երկիր է, երբ միասին ենք, երբ պայքարում ենք ու աշխատասեր ենք: