կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-25 00:05
Քաղաքական

Պետք է դասեր քաղենք պատմությունից․ Կիրո Մանոյան

Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցն է։ Օսմանյան Թուրքիայի հայատյաց քաղաքականությունը 1915 թվականին երիտթուրքերի կառավարության օրոք հասավ իր գագաթնակետին։ Տարիներ տեւած եւ պետական քաղաքականությամբ իրակացաված Ցեղասպանության հետեւանքով Արեւմտյան Հայաստանն ամբողջությամբ հայաթափվեց։ Մեկ ու կես միլիոն մեր հայրենակիցներ սպանվեցին, հարյուր հազարավոր հայեր դարձան գաղթական։ Հայ ժողովուրդը ոչ միայն մարդկային կորուստենր կրեց, այլեւ ենթարկվեց հայրենազրկման եւ մշակութային ջարդի։

Երկիր Մեդիա հեռուստաընկերության «Երկիրն այսօր»-ի հյուրն է ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատուԿիրո Մանոյանը։ Նա խոսել է Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման ուղղությամբ Հայ դատի հանձնախմբերի աշխատանքների, Սեւրի պայմանագրի, ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի եւ այլ հարցերի մասին։

Մանրամասները՝ տեսանյութում․