Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դեկտեմբերին, երբ փակվեց Լաչինի միջանցքը, մենք ներկայացրեցինք հայտարարություն, որ պայմանավորված էր տվյալ իրավիճակով, այդ պահին առկա կանխատեսումների դաշտում, սակայն իրավիճակը փոխվել է․ ավելի քան 3 ամիս Արցախը շրջափակված է, ու մենք պետք է խոսենք Լեռնային Ղարաբաղի դեմ իրականացվող Ադրբեջանի ռազմաքաղաքական ագրեսիայի, սադրանքների, դիվերսիայի ու նաև Լաչինի միջանցքի շրջափակման մասին։ Այս մասին ԱԺ հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։
«Ադրբեջանի կողմից իրականցվող այս հանցավոր քայլերը նպատակ ունեն հայաթափելու Արցախը, էթնիկ զտումներ իրականացնելու, նրանք դա չեն էլ թաքցնում, մենք արդեն արձանագրում ենք, որ Ադրբեջանը փաստացի չի կատարում նաև Հագաա-ի որոշումը, որը շատ վատ պրակտիկա է ինչպես միջազգային հանրության համար, այնպես էլ մեր համար։ Այս ամենը արձանագրել ենք լրամշակված տարբերակով, որը նաև ենթադրել է վերնագրի փոփոխություն, քանի որ գործ ունենք ռազմական ագրեսիայի հետ։ Մենք արձանագրել ենք 2022թ․-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում Փաշինյանի, Ալիևի, Մակրոնի և Միշելի մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպումն է նաև Ալիևին հնարավորություն տվել դիմել այնպիսի գործողությունների, ինչպիսին է Լաչինի միջանցքի փակումը, Արցախի շրջափակումը, որովհետև Հայաստանի իշխանությունները Արցախը ճանաչել են որպես Ադրբեջանի մաս։ Հաշվի առնելով այս հանգամանքը Ալիևը վերախմբավորվել է 2020թ․-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որտեղ Լաչինի միջանցքը առանձին կարգավիճակ ուներ»,- ասաց նա։
Պատգամավորի խոսքով՝ փաստացի եթե Փաշինյանը ճանաչում է Արցախը Ադրբեջանի կազմում, որը երևացել է հետագա իր բոլոր հայտարարություններում, Ալիևը հնարավորություն է ստացել հոկտեմբերի 6-ի համաձայնությունը հիմք ընդունելով դիմել ագրեսիվ քայլերի․
«Որովհետև եթե Ղարաբաղը «իրենն է», ապա իրենն է նաև Լաչինի մրջանցքը, այնտեղի հանքերը։ Այստեղ էլ ենք տեսում խնդիր, որ Ադրբեջանի իշխանությունները դիմել են այդ գործողությունների նաև ելնելով Հայաստանի իշխանության դիրքորոշումից։ Եթե դա այդպես չէ, ապա իշխող խմբակցությունը պետք է միանա այս հայտարարությանը, նույնիսկ փոփոխություն իրականացնի և ասի, որ Ալիևը խեղաթյուրում է Պրահայի համաձայնությունը, բայց դա այդպես չէ, որովհետև այն հաստատվեց Նիկոլ Փաշինյանի ասուլիսում, որը ամբողջությամբ նվիրված էր նրան, որ ինքը Ղարաբաղը ճանաչում է Ադրբեջանի մաս՝ դրանով փորձելով փրկել Հայաստանը, բայց դա էլ չի կարողանում անել, քանի որ որևէ մեկը երախիք չի տալիս։ Այս ամեն ինչը հանրագումարելով և արձանագրելով, որ մենք ակնկալիքներ ունենք և պահանջում ենք, որպեսզի ռուս խաղաղապահները կատարեն իրենց ֆունկցիան և զորակցում ենք հայտնում։ Բայց այս ամեն ինչում իր մեղավորությունը և պատասխանատվությունը ունի Հայաստանի իշխանությունը, որը Պրահայում թևեր է տվել Ադրբեջանի իշխանություններին։ Եթե այս պնդումների հետ համաձայն չէ իշխող խմբակցությունը, եթե չեն հայտարարում, որ ո՛չ, մենք Ղարաբաղը չենք ճանաչել Ադրբեջանի կազմում կարող եմ ես որպես առաջարկ ներկայացնել, որ այդ մասին խոսեն բարձրաձայն»,- ասաց պատգամավորը։
Նա հիշեցրեց, որ նախորդ քննարկման ժամանակ իր այդ առաջարկը մնաց անպատասխան, այսինքն իշխող ուժը փաստացի ասում է, որ մենք Ղարաբաղը դիտարկում ենք Ադրբեջանի կազմում, հենց դա էլ պատճառներից մեկն է, որ Ալիևը դիմում է այդ հանցավոր քայլերին։
«Եթե հայտարարությունը չի ընդունվելու, գոնե դեմ չքվերակեք Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության շահերին, այսինքն կարող եք չմասնակցել քվեարկությանը»,- ասաց նա։