Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Շատ պարզ բան է տեղի ունեցել. Գերմանիայի կանցլերը գերմանական ճշտապահությամբ է խնդրին մոտեցել: Այս մասին այսօր՝ մարտի 7-ին, լրագրողների հետ զրուցյում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով նրան, որ Բեռլինում Գերմանիայի Կանցլեր Շոլցը հայտարարեց, որ ԼՂ հարցը պետք է լուծվի նաեւ ազգերի ինքնորոշման սկզբունքի հիման վրա:
«Եթե հիշում եք, մենք 2017-ին ԵՄ-ի հետ ստորագրեցինք Համապարփակ եւ ընդլայնված համագործակցության համաձայնագիրը, որը վավերացվեց ԵՄ անդամ բոլոր երկրների կողմից: Գերմանիայի կանցլերը այլ բան չէր կարող ասել, որովհետեւ իր երկրի խորհրդարանը հաստատել էր այդ համաձայնագիրը, որտեղ բառացիորեն Ղարաբաղին վերաբերող հատվածը Մինսկի խմբի առաջարկներն էին: Նա այլ բան չէր կարոող ասել:
Այլ բան, որ գլխավոր բանակցողը խուսափում է, փախչում է ինքնորոշում բառից, ինչպես սատանան խունկից: Դրա համար ինքը որեւէ արձագանք չտվեց:
Ես կանխատեսում են, որ չի լինելու որեւէ եվրոպական երկիր, որը խոսի Ղարաբաղն Ադրբեջանի կազմում լինելու մասին: Որովհետեւ ինքը կհակասի իր խորհրդարանի կողմից վավերացված համաձայնագրի դրույթներին»,-հայտարարեց Սերժ Սարգսյանը: