Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2019 թվականի հունվարից հոկտեմբեր ժամանակահատվածում Արցախի Հանրապետություն է այցելել 40 097 զբոսաշրջիկ` ըստ Yerkir.am-ի հայտնում է aparaj.am-ը:
Նրանցից 19 568-ը ժամանել են ԱՊՀ, 20529-ը` այլ երկրներից(ԱՄՆ, Իտալիա, Ֆրանսիա)` գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը (27089) 13008 -ով կամ 48% -ով:
Հյուրանոցային տնտեսության օբյեկտների թիվն աճել է 28-ով` կազմելով 91 օբյեկտ։ Վերջին տասը տարում ՀՏՕ-ների թիվն աճել է 5,3 անգամ՝ 17-ից հասնելով 91-ի:
ԱՀ-ում գործում է տասը զբոսաշրջային օպերատոր և մեկ զբոսաշրջային գործակալ:
2019 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին ‹‹Տիգրանակերտ›› պետական պատմամշակութային արգելոցն ունեցել է 14 ու կես հազար այցելու, որը զիջում է 2018 թվականի ցուցանիշին (16690) 13% -ով:
Հունվարից հոկտեմբեր ժամանակահատվածում 1 056 զբոսաշրջիկ դիմել է Ստեփանակերտի և Շուշիի զբոսաշրջային տեղեկատվական կենտրոններ:
Ազգային վիճակագրական ծառայության անցկացրած հետազոտության արդյունքում պարզվել է , որ զբոսաշրջիկների` Արցախ այցն ընտրելու տեղեկատվական աղբյուրները եղել են հարազատները (41.2%), նախկին այցելությունները (24.9 %), համացանցը (11.4%), իսկ Արցախն ընտրելու հիմնական պատճառները` գեղատեսիլ բնությունը (31.1%), պատմամշակութային արժեքները ( 29.6%), մասնագիտական այցերը ( 9.1%), այլ (22.7 %):