Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Երկու շաբաթ առաջ գրել էինք, որ դատավորների թեկնածուների քրեական մասնագիտացման ցուցակի համալրման համար հատուկ կարգով անցկացված որակավորման գրավոր քննությունը միայն 1 հոգի է հաղթահարել։
ԲԴԽ-ի հայտարարած մրցույթին մասնակցելու հայտ էր ներկայացրել 7 անձ, անցողիկ շեմը եղել էր 80 միավոր, եւ միայն մեկը՝ Արմեն Էդուարդի Պողոսյանն էր հատել այդ շեմը՝ ստացել էր 86 միավոր։ Տեղեկացանք, որ քննության արդյունքներով բավարար միավորներ չհավաքած թեկնածուներից 2-ը բողոքարկել են քննության արդյունքները, ինչից հետո վերանայվել են արդյունքները, եւ նրանք դարձել են դատավոր։
Այդ 2 թեկնածուներն են Արտավազդ Կարապետյանն ու Սասուն Մխիթարյանը։ Կարապետյանը հավաքել էր 75 միավոր, բողոքարկումից հետո նրա միավորների թիվը դարձել է 80.5, Սասուն Մխիթարյանը՝ 74 միավոր, բողոքարկումից հետո նրան 6 միավոր ավելացրել են եւ 80 միավորով ընդգրկել դատավորների ցուցակում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում