Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի խափանման միջոցի հարցը Վերաքննիչ քրեական դատարանում դեռևս քննության առարկա չի դարձվել։ Փաստաբան Աննա Ծառուկյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է, որ կալանավորման որոշման դեմ ներկայացված առաջին բողոքի քննությունը դեռևս տեղի չի ունեցել։
Նախորդ դատական նիստերը հետաձգվել էին՝ դատարանում էլեկտրաէներգիա չլինելու, ծանուցում չստանալու պատճառով, իսկ այսօր նշանակված նիստը հետաձգվել է, քանի որ նախագահող դատավոր Կարեն Բիշարյանը վարակվել է կորոնավիրուսով։
ՔԿ-ում քննվող քրեական գործի շրջանակներում Գառնիկ Իսագուլյանը ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ սուտ մատնություն կատարելու հատկանիշներով, որը զուգորդվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով։
Գործը վերաբերում է Նիկոլ Փաշինյանի նախկին մամուլի խոսնակ, այժմ՝ Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանի՝ թուրքական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված լինելու մասին արված հայտարարություններին։ Նախաքննական մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Իսագուլյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին, որը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Արղամանյանի կողմից բավարարվել է։
Դատարանի սույն որոշման դեմ պաշտպանը բողոք ներկայացրել է, որը, սակայն այդպես էլ չի քննվել։ Ընդ որում, մինչ Վերաքննիչ դատարանը կհասցնի քննել ներկայացված առաջին բողոքը, պաշտպանն արդեն երկրորդ բողոքն է ներկայացրել՝ Գառնիկ Իսագուլյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու միջնորդությունը մերժելու որոշման դեմ, որը նույնպես դեռևս չի քննվել։