կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-08 08:12
Առանց Կատեգորիա

Ընդդիմությունը հերթական հրատապ քննարկումը կհրավիրի. «Հրապարակ»

Ընդդիմությունը հերթական հրատապ քննարկումը կհրավիրի. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Խորհրդարանական ընդդիմությունը հերթական հրատապ քննարկումն է հրավիրում, այս անգամ՝ տնտեսական թեմայով։ «Հանրային ծառայությունների գների աճի ազդեցությունը ազգաբնակչության կենսամակարդակի եւ տնտեսության վրա (առկա վիճակ եւ անելիքներ)» հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմայով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանն օրերս նախագիծ է դրել շրջանառության մեջ։ Այն ներկայացվել է պատգամավորի անունից, սակայն ամբողջ խմբակցության առաջարկն է:

Ստորագրահավաքին միացել են նաեւ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները: Հիմնավորման մեջ նշվում է, որ այս հարցով քննարկում անցկացնելու հրատապությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ հանրային ծառայությունների՝ գազի, ջրի, էլէներգիայի սակագների աճը ոչ միայն անմիջականորեն ազդում է մարդկանց կենսամակարդակի վրա, այլ նաեւ շղթայաբար բացասական հետեւանքներ է ունենում տնտեսության վրա:

Նշում են նաեւ, որ, մի կողմից, իշխանությունը մերժում է ընդդիմադիրների՝ նվազագույն աշխատավարձերը, նպաստները բարձրացնելու առաջարկները, մյուս կողմից՝ համարժեք լուծումներ չի առաջարկում։ Ընդդիմությունն առաջարկում է նաեւ, որ այս հարցով քննարկմանը մասնակցեն Կենտրոնական բանկի նախագահն ու իրավասու փոխվարչապետը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում