կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-12 13:06
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեր պահանջը մեկն է՝ Փաշինյանին ներգրավեք որպես մեղադրյալ և կալանավորեք․ Արա Ռոստոմյանը՝ ՔԿ-ին

Զոհվածների ծնողներն, ովքեր տուժող են ճանաչվել, ՀՀ Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչություն են գնացել՝ վկայություն տալու՝ հայտնում է  Yerkir.am-ը։

44-օրյա պատերազմում  զոհված Հակոբ Ռոստոմյանի հայրը՝ ՀՅԴ անդամ Արա Ռոստոմյանը, լրագրողներին ասաց, որ 15 ծնող են, որոնց հարցաքննության են կանչում ըստ հերթականության։

Առաջին օրվա համար հրավիրել են երկու ծնողի, որոնցից մեկը ինքն է եղել։ Անմիջապես իրենց հաղորդման հիման վրա որդիներին ճանաչել են տուժող, իրենց՝ իրավահաջորդ։

«Միանգամից թուղթը տվեցին, ստորագրեցի, և երբ կարդացի՝ մեզ ինչի՞ իրավահաջորդ են ճանաչել, գրված էր «մի խումբ բարձրաստիճան պաշտոնատար անձանց» կողմից թույլ տրված ինչ-ինչ թերություններ։ Ես ներկայացրի, որ «մի խումբ բարձրաստիճան պաշտոնատար անձ» գրվածը շատ վերացական է, ամենաբարձր պաշտոնատար անձը ՀՀ-ում Նիկոլ Փաշինյանն է, և ինքը ապրիլի 13-ին ինքնախոստովանական ցուցմունք է տվել Աժ-ում, և դրա հիման վրա մենք միակ մեղավորը ճանաչում ենք իրեն և պահանջում ենք, որ անմիջապես իրեն ներգրավեք որպես մեղադրյալ, հարցաքննեք և կալանավորեք»,-ասաց Արա Ռոստոմյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․