|
Փոխարժեքներ
03 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.55 |
| EUR | ⚊ | € 407.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.3363 |
| GBP | ⚊ | £ 478.82 |
| GEL | ⚊ | ₾ 139.25 |
ՌԴ-ն և ԱՄՆ-ը պետք է բարձրագույն մակարդակով հայտարարությամբ հանդես գան միջուկային հակամարտության անթույլատրելիության վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. հայտնում է РИА Новости-ն:
«Սկզբունքորեն կարևոր է, որպեսզի Ռուսաստանը և ԱՄՆ-ը հանգստացնեն աշխարհը և բարձրագույն մակարդակով հայտարարություն ընդունեն այն մասին, որ միջուկային պատերազմում հաղթող չի լինի, ուստի այն անընդունելի է և անթույլատրելի»,- ասել է նա:
Լավրովը հիշեցրել է, որ ժամանակին ԽՍՀՄ-ը և ԱՄՆ-ը երկու անգամ նման հայտարարությամբ են հանդես եկել: