կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-28 00:34
Հասարակություն

Ականջներին թող օղ անեն՝ որևէ մեկը չի կարող պետականության, Արցախի դեմ ինչ ուզի խոսի, ու մարսվի դա. Ս. Հակոբյանը՝ Անտարեսի Արմենի մասին

Ականջներին թող օղ անեն՝ որևէ մեկը չի կարող պետականության, Արցախի դեմ ինչ ուզի խոսի, ու մարսվի դա. Ս. Հակոբյանը՝ Անտարեսի Արմենի մասին
Տխրահռչակ լևոնական կամ լևոնական տխրահռչակ Արմեն Մարտիրոսյանին էսօր ազգը ոչ բավարար չափով, բայց արժանի ձևով պորտը տեղն է դրել, իհարկե՝ նրա սադրելուց հետո։
 
2020թ․ դեկտեմբերին, երբ կապիտուլյանտը բանավոր կամ թաքուն գրավոր պայմանավորվածությամբ Սյունիքից հողերը հանձնեց թուրքերին, սա ելավ հայտարարեց, թե դա այլ պետության տարածք էր, նախկիններն էին մտել, գրավել, տներ կառուցել և այլն։ Էնքան քֆուր շալակեց 15 րոպեում, որ ֆեյսբուքից ջնջվեց։ Հետո, երբ արժանի պատիժ չստացավ, էլի հայտնվեց ու շարունակեց իր հին երգերը երգել։
 
Սրա հայտնվելը հականիկոլական բողոքի ակցիայի ոչ այլ ինչ է, քան սադրանք։
 
Ընդամենը վերջերս ԱԺ ընդդիմությունն առաջարկում էր քրեականացնել Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ խոսելը, քարոզելը։ Նիկոլական ՔՊ-ն մերժեց։ Եթե չմերժեր, լիքը ՔՊ-ականներ, լևոնականներ ու այդ թվում սա՝ կդատապարտվեին։ Պարզվում ա, սակայն, որ ՔՊ-ն մերժեց, բայց ժողովուրդն օրենքը ընդունել ա ու կիրառում ա։ Ընդունեք էդ օրենքը, ու մեր երկրում կպակասի թրքասիրության քարոզը։
 
Թող ամեն մեկը ականջին օղ անի, որ չի կարող Հայաստանի, մեր պետականության, Արցախի դեմ ինչ ուզում է խոսի, ու մարսվի դա։
 
Առաջ ամբողջ Երևանի կենտրոնը լի էր ՔՊ-ական դեպուտատներով, էսօր ինչի՞ դուրս չեն գալիս փողոց։ Որովհետև վստահ են, որ արմենմարտիրոսյանություն, նիկոլփաշինյանություն են արել ու ամենապրիմիտիվ բանը երեսներին թքելն ա լինելու:
 
Սևակ Հակոբյան
 
Yerevan.today-ի գլխավոր խմբագիր