կարևոր
10408 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-11 17:11
Քաղաքական

Հայտարարված է ՀՅԴ հետապնդման մեկնարկի օր

Հայտարարված է ՀՅԴ հետապնդման մեկնարկի օր

Այսօր ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, Հայաստան խմբակցության պատգամավոր Աշոտ Սիմոնյանի նկատմամաբ հարուցվել է քրեական հետապնդում։

Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 2020 թ․ դեկտեմբերի 28-ին ԱԺ դարպասների մոտ Սիսակ Գաբրիելյանի մասնակցությամբ դեպքի առնչությամբ։

Հիշեցնեմ՝ 2020 թ․ դեկտեմբերի 28-ին մի խումբ քաղաքացիներ խաղաղ ակցիա են իրականացրել ԱԺ դարպասների մոտ, որի ընթացքում ժամանելով ԱԺ՝ Սիսակ Գաբրիելյանը մեքենայից դուրս գալուց հետո հարձակվել էր ակցիայի մասնակից քաղաքացիների վրա՝ բռունցքներով հարվածելով նրանցից մի քանիսին։

Բնականաբար, քրեական գործը Ն․ Փ․ վարչախումբը հարուցել է այժմ արդեն պատգամավորի լիազորություններ ունեցող Աշոտ Սիմոնյանի նկատմամբ, այդպիսով հերթական քաղաքական հետապնդումն իրականացնելով ապազգային իշխանությունների դեմ պայքարող ազգային ուժերի ներկայացուցիչների նկատմամբ։