Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր առավոտվանից բոլորս ականատես ենք, որ գործող թրքահպատակ իշխանությունը կրկին սանձազերծել է ներքին պատրեազմ Դաշնակցության դեմ։ Ակնհայտ է, որ արդեն մի քանի ամիս շարունակ իշխանությունը բոլոր հնարավոր ձևերով փորձում է կազմաքանդել Հայաստանի Հանրապետությունում։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց քաղաքական գործիչ Արա Վարդանյանը։
«Իմ ունեցած տեղեկություններով ավելի շատ այսօր խուզարկություններ են իրականացվում Դաշնակցության շարքերում կազմակերպչական ջիղ ունեցող երիտասարդների տներում։ Ակնհայտ է, որ որոշներին ձերբակալելու են, կալանավորելու են, չգիտեմ ինչ մեղադրանք են ներկայացնելու, մեկին խմբակային բռնաբարության հոդված կդնեն, մյուսին՝ թմրանյութերի, այսինքն այս իշխանություններից ամեն ինչ սպասելի է։ Ես դատապարտում եմ դա և ցավով արձանագրում եմ, որ իմ դատապարտումը ոչ ոքին պետք չէ, քանի որ անում են այն, ինչ ուզում են։ Իրականության մեջ սա շատ է հիշեցնում 90-ականների ՀՀ առաջին նախագահի պահվածքը, երբ նա չգիտես ինչու իր մեջ որոշում էր կայացրել բոլոր հնարավոր ձևերով Դաշնակցությունից ձերբազատվել։ Կարծում եմ Նիկոլը կրկնում է իր քաղաքական հոր քայլերը»,- ասաց նա։
Քաղաքական գործիչն ավելացրեց, որ կասկած չունի, որ դաշնակցական երիտասարդներն անկոտրուն են և ինքը վստահ է, որ նման գործելաոճչը ոչ մի կերպ չի կարող խոչընդոտել Դաշնակցության աշխատանքներին։
Ըստ նրա՝ Դաշնակցությունը կշարունակի մնալ առաջանցիկ դերում՝ Նիկոլի դեմ պայքարի գործում։