կարևոր
6631 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-23 18:08
Քաղաքական

Գոնե մի քիչ Վազգենի եղբայրը եղիր էլի. Լևոն Ջավախյանը` Արամ Սարգսյանին

Գոնե մի քիչ Վազգենի եղբայրը եղիր էլի. Լևոն Ջավախյանը` Արամ Սարգսյանին

Արձակագիր Լևոն Ջավախյանը Yerkir.am կայքի խմբագիր Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան գրառման տակ արձագանքել է Վազգեն Սարգսյանի տխրահռչակ եղբոր` Արամ Սարգսյանի` մոտ մեկ տարի առաջ լրատվականներից մեկին տված հարցազրույցներից մեկի ժամանակ հնչեցրած` «Մեր առջև թուրքական ահռելի շուկա է բացվում. պետք է մտածենք` ինչ վաճառել, ոչ թե մեզ ինչ կանեն» մտքին:

«Գոնե մի քիչ, քիչ մը, մի պուճուր Վազգենի եղբայրը եղիր, էլի... Դու պատկերացնու՞ մ ես, Վազգենը ողջ լիներ ու լսեր քո բարբաջանքը... Տղա ջան, ինչու՞ ես պղտորում քո ցեղի մաքրամաքուր արյունը...», - գրել է նա:

Թե ինչ նկատի ուներ Արամ Սարգսյանը «թուրքերին վաճառել» ասելով, պարզ չէ, բայց անցնող մեկ տարվա ընթացքում միակ հստակ բանը, որ թուրքերին վաճառվել է` հայկական տարածքներն են` ՀՀ արևելյան սահմանները, ինչպես նաև Բերձորը, Սուսը և Աղավնոն: