|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Փաստաբան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հոկտեմբերի 27-ի մասին շատ է խոսվում, բայց մի կարևոր հարցադրում աչքաթող է արվում. ո՞վ ձևավորեց այն մթնոլորտը, որի պայմաններում ինչ-որ փառամոլ ոչնչություններ ձեռք բերեցին վստահություն, որ Վազգենին սպանելով՝ կկատարեն հայ ժողովրդի կամքը։
Ի վերջո, ո՞վ էր Վազգենի դեմ համակարգված ձևով ատելություն բորբոքում։ Ո՞վ էր նրան դեմոնացնում։
Այդ մարդու անունն է նիկոլ փաշինյան։ Կարդացեք նրա թերթի 99 թվի համարները և ինքներդ կհամոզվեք։ Ատելության տոտալ քարոզ Վազգենի անձի դեմ։ Կեղտոտ հոդվածը կեղտոտ հոդվածի հետևից։
ՀԳ. Այս ամենի լույսի ներքո՝ Վազգենի եղբայր Արամի մերօրյա նիկոլադավան վարքագծի համեմատությամբ՝ նույնիսկ Կայենն է սուրբ երևում»։