կարևոր
2455 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-21 10:28
Հասարակություն

Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին

Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Սյունիքի և Լոռու մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Լոռու մարզում, Գորիս, Քաջարան, Գավառ, Ապարան քաղաքներում, Դիլիջանի ոլորաններում և «Մեղրու սար» կոչվող հատվածում ձյուն է տեղում:

Վարդենյաց լեռնանցքում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Դիլիջանի ոլորաններում, Արագածոտնի, Արարատի մարզերում, Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում, Ջերմուկ քաղաքի ավտոճանապարհին, Եղեգնաձոր քաղաքում, Արենի գյուղում, Մալիշկա-Չիվա և Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհներին մառախուղ է:

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։