Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մարտի 14-ին թուրքական խոշոր բիզնեսի TUSIAD (Թուրքիայի արդյունաբերողների և ձեռնարկատերերի ասոցիացիա) ասոցիացիայի ղեկավար Սիմոնե Կասլովսկին խոսել է թուրքական տնտեսությանը սպառնացող վտանգների մասին՝ կապված Ուկրաինայի ապաազգայնականացմանը և ապառազմականացմանը ուղղված ռուսական օպերացիայի հետ։
Նշելով, որ Ուկրաինան և Ռուսաստանը Թուրքիային հացահատիկ մատակարարողներն են, նա նաև, որպես անբարենպաստ գործոն, մատնանշել է նավթի գների աճը 70 դոլարից մինչև 110 դոլար։ Ուստի, Կասլովսկու խոսքով, կոպիտ հաշվարկով, Թուրքիան արդեն կորցնում է 35-40 միլիարդ դոլար։ Նաև, ըստ նրա, ենթադրվում էր, որ մինչև 2022 թվականի ամառը գնաճը կհասնի 60 տոկոսի։ Վերջին իրադարձություններն ամբողջությամբ փոխում են իրավիճակը, և, ամենայն հավանականությամբ, մինչև 2022 թվականի վերջը գնաճը չի իջնի 60%-ից: