կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-01 11:32
Արցախ

«Պատերազմի աչքերը»․ ցուցահանդես Ստեփանակերտում՝ Համազգայինի Արցախի գրասենյակի նախաձեռնությամբ

«Պատերազմի աչքերը»․ ցուցահանդես Ստեփանակերտում՝ Համազգայինի Արցախի գրասենյակի նախաձեռնությամբ

Համազգային հայ կրթական եւ մշակութային միության Արցախի գրասենյակի նախաձեռնությամբ Ստեփանակերտի պատկերասրահում բացվել է արցախցի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանի լուսանկարների ցուցահանդեսը, որը կրում է «Պատերազմի աչքերը» խորագիրը։

Ցուցահանդեսին ներկայացված են մոտ հարյուր լուսանկար, որում լուսանկարիչը ցույց է տվել թե՛ թեժ մարտերը եւ թե՛ թիկունքը։

Ցուցահանդեսը բացվել է Համազգայինի Արցախի գրասենյակի տնօրեն Հերմինե Ավագյանի խոսքով։ Նա նշել է, որ այդ լուսանկարներն առաջին հերթին մեծ ասելիք ունեն մեզ, հետո արդեն դրսին։ Դրանց նայելիս պետք է խորհել, վերծանել այն, ինչ կատարվեց ու դասեր քաղել։

 Ելույթներով հանդես են եկել նաեւ  լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը, Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, Արցախի ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը, Համազգայինի Արցախի հոգաբարձուների խորհրդի անդամ, երկու հերոս որդիներին կորցրած հայր, հրապարակախոս Միքայել Հաջյանը;

Ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ  հոկտեմբերի 12-ը։

Նշենք, որ Համազգայինի Արցախի գրասենյակը ցուցահանդեսը կազմակերպել էր նաեւ Երևանում ու նպատակ ունի այն  նախաձեռնելու նաեւ հայրենիքի սահմաններից դուրս։