|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտնել է, որ կորոնավիրուսի համավարակն աշխարհում խորացրել է մի շարք բացասական միտումներ։
«2020 թվականին վերջին 22 տարում առաջին անգամ ծայրահեղ աղքատության աճ է արձանագրվել։ Ինչպես սպասվում է, տնտեսական ակտիվության անկման հետևանքով կաղքատանա ևս 18-ից մինչև 27 մլն մարդ»,- ասել է նա:
Գուտերեշը նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ամբողջ աշխարհում «խորանում է գենդերային անհավասարությունը»:
«Եթե մենք ցանկանում ենք կոտրել աղքատության և հակամարտությունների արատավոր շրջանակը, պետք է ավելի հավակնոտ մոտեցում որդեգրել, որը հիմնված կլինի կայուն զարգացման համար ամրագրված երկու սկզբունքների վրա։
Առաջինը՝ փոխկախվածություն. չի կարող կայուն զարգացում լինել առանց խաղաղության և խաղաղության՝ առանց կայուն զարգացման։
Երկրորդ՝ ներգրավվածություն։ «Ոչ մեկին ետևում չթողնելու» պարտավորությունը պետք է լինի մեր ջանքերի կենտրոնում»,- ասել է նա։