|
Փոխարժեքներ
03 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.98 |
| EUR | ⚊ | € 435.22 |
| RUB | ⚊ | ₽ 4.6982 |
| GBP | ⚊ | £ 498.86 |
| GEL | ⚊ | ₾ 139.91 |
ՊՊԾ-ի ղեկավար Սարգսի Հովհաննիսյանի կողմից MediaHub.am-ի լրագրողի և օպերատորի գործունեությունը խոչընդոտելու դեպքով քրեական վարույթ նախաձեռնելու պահանջով դատարան բողոք կներկայացվի։ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ նշելով.
«ՊՊԾ-ի ղեկավար Սարգսի Հովհաննիսյանի կողմից MediaHub.am-ի լրագրողի և օպերատորի գործունեությունը խոչընդոտելու գործի ընթացքը
2022 թվականի մայիսի 2-ին, ինչպես հիշում եք, Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի և Պռոշյան փողոցի հատման խաչմերուկում ՊՊԾ ղեկավար Սարգիս Հովհաննիսյանը և մի խումբ ՊՊԾ ծառայողներ առերևույթ խոչընդոտել էին MediaHub.am լրատվական կայքի ներկայացուցիչներ Նարե Գևորգյանի և Արման Ղարաջյանի մասնագիտական օրինական գործունեությունը, որի վերաբերյալ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի ՀԿԳ ավագ քննիչը 2022 թվականի հունիսի 6-ին որոշում է ընդունել մերժել քրեական գործ հարուցելը։ Նշված որոշումը մեր կողմից բողոքարկվել էր Երևան քաղաքի դատախազին, պահանջել էինք, որպեսզի դատախազը վերացնի քննիչի որոշումը և հարուցի քրեական գործ։ Երևան քաղաքի դատախազը քննության առնելով բողոքը՝ 2022 թվականի սեպտեմբերի 12-ի որոշմամբ այն մերժել է։ Քննիչը և դատխազը գտնում են, որ լրատվական կայքի ներկայացուցիչների գործունեությունն օրինական չի եղել։
Սույն գործով պատրաստվում ենք դիմել դատական պաշտպանության։
Դատախազին հասցեագրված բողոքի բովանդակությանը կարող եք ծանոթանալ 1-ին մեկնաբանությունում»։