Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի և ՀՀ ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյանի միջև կայացած հանդիպման վերաբերյալ՝ մամուլում տարածված տեղեկությունը ճշտելու համար դիմել է ՀՀ ԱԺ նախագահին, ԱԺ աշխատակազմի ղեկավարին և ՀՀ ԱԱԾ ՊՊԾ-ին:
Նա, մասնավորապես, նշել է.
«Մամուլի առանձին միջոցներով այսօր հրապարակվել է տեղեկություն այն մասին, որ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է ՀՀ ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյանի հետ և նրան համոզել, որպեսզի վերջինս վաղաժամկետ թոշակի անցնելու դիմում ներկայացնի:
Նշված տեղեկության իսկությունը ստուգելու և անհրաժեշտ վերլուծություններ իրականացնելու նպատակով գրավոր հարցմամբ դիմել եմ ՀՀ ԱԺ նախագահին, ԱԺ աշխատակազմի ղեկավարին և ՀՀ ԱԱԾ ՊՊԾ-ին:
Ստորև ներկայացնում եմ հարցման բովանդակությունը․
1. Արդյոք ՀՀ ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյանը վերջին 20 օրերի ընթացքում այցելել է ՀՀ Ազգային ժողով: Եթե այցելել է, ապա հայտնեք՝ ում հրավերով, ինչ նպատակով և քանի անգամ, ում հետ է ունեցել հանդիպումներ՝ նշելով կոնկրետ օրերը և ժամերը:
2. Ինչ նպատակով և ում նախաձեռնությամբ է ՀՀ ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյանը վերջին 20 օրերի ընթացքում հանդիպել (նշել հանդիպման օրերը և ժամերը) ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ:
3. Բացի ՀՀ ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյանից ՀՀ ՍԴ մյուս դատավորները վերջին 20 օրերի ընթացքում արդյոք այցելել են ՀՀ Ազգային ժողով: Եթե այցելել են, ապա հայտնեք, թե ՀՀ ՍԴ` որ դատավորները, ինչ նպատակով և քանի անգամ, ում հետ են ունեցել հանդիպումներ՝ նշելով կոնկրետ օրերը և ժամերը:
4. Բացի ՀՀ ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյանից ՀՀ ՍԴ մյուս դատավորները վերջին 20 օրերի ընթացքում արդյոք հանդիպել են ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին (առանձին-առանձին նշել դատավորների անուն ազգանունները և հանդիպման օրերն ու ժամերը), ում նախաձեռնությամբ և ինչ նպատակով:
Ակնկալում եմ, որ գրավոր հարցման պատասխանը կստանամ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով սահմանված ժամկետում: