կարևոր
5692 դիտում, 2 տարի առաջ - 2022-09-29 22:48
Քաղաքական

Քիչ առաջ ձերբակալվել է Բերդի համայնքապետի ԺՊ Սամվել Հովսեփյանը

Քիչ առաջ ձերբակալվել է Բերդի համայնքապետի ԺՊ Սամվել Հովսեփյանը

Րոպեներ առաջ ձերբակալել են Բերդի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Հովսեփյանին։ Կինը` Ռիտա Հովսեփյանն հաստատեց Yerevan.Today -ին տեղեկությունը` հայտնելով, որ աշխատավայրից ամուսնուն կանչել են Բերդի ոստիկանությւոն` հարցաքննության ու անմիջապես ձերբակալել, հիմա` ճանապարհին է , Իջեւանի բաժին են տեղափոխում։

«Ես տանն էի, զնագեց աշխատանքային օրվա ավարտին` ասաց` սոված եմ, մի բան պատրաստիր մի կես ժամից տուն եմ գալիս։ Ես հաց-մաց պատրաստեցի, նստած սպասում եմ, չկա.. զանգեր եմ անում, հետո իմանում եմ, որ աշխատավայրից ամուսնուս տարել են Բերդի ոստիկանություն, մի երկու ժամ պահել, հիմա էլ ձերբակալել ու տեղափոխում են Իջեւան , մանրամասների չեմ տիրապետում, այսքանը կասեմ , չեմ կարող ասել ճնշումներ են սրանք ընտրական թեմաներով ,թե՝ չէ, փաստաբանը հետագայում լրագրողների հետ կշփվի»,- ասաց Ռիտա Հովսեփյանը։

Սամվել Հովսեփյանին թաքուն առեւանգելու եւ ձերբկալելու, հիմքերի մասին Ոստիկանության լրատվական ծառայությունից ընդհանրական ինֆորմացիա փոխանցեցին։ Քննչական կոմիտեի ցուցումով Սամվել Հովսեփյանն այսօր կանչվել է հարցաքննության` Բերդի ոստիկանության բաժին, ապա ձերբակալվել է եւ փոխանցվել Իջեւան ՔԿ վարչություն։ Ենթադրվում է, որ Սամվել Հովսեփյանին ձերբակալել են ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող ընտրական թեմաներով քրեական գործի շրջանակներում։

Ընդգծենք, գործող իշխանության կողմից այս համայնքում քաղաքական հետապնդումներն սկսվել են դեռ անցած տարվանից։ Համայնքապետի ԺՊ Սամվել Հովսեփյանը Բերդի խոշորացված համայնքի չորրորդ պաշտոնյան է, որին ընտրություններում հաղթելուց հետո կասկածելի հիմնավորումներով փորձում են կալանքի տանել։

Գործող համայնքապետ Հարություն Մանուչարյանը կալանավորված է դեռ անցած տարվանից։ Նա օրեր առաջ անազատության վայրից վերընտրվեց իր պաշտոնում՝ ՔՊ թեկնածուի նկատմամբ ջախջախիչ հաղթանակ տանելով ու ենթադրաբար, Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի օրինակով կկառավարի կալանավայրից։

Հիշեցնենք օրեր առաջ ընտրությունների հաղթանակը տոնելու ժամ հետո նույն քաղաքական հետաագծով կալանավորվեցին համայնքապետարանի աշխատակազմի ղեկավարն ու նույն համայնքի վարչական շրջաններից մեկի ղեկավարը, իբրեւ ընտրական գործընթացին միջամտելու համար։

Yerevan.Today-ը հետեւում է դեպքերի զարգացումներին ու նոր տեղեկություններ կհայտնի ավելի ուշ։

Աղբյուրը՝  Yerevan.Today



Սյուզի Բադոյան