|
Փոխարժեքներ
15 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 375.19 |
| EUR | ⚊ | € 442.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.9341 |
| GBP | ⚊ | £ 508.8 |
| GEL | ⚊ | ₾ 139.26 |
Փաստաբան Արսեն Բաբայան գրում է
Ամբողջ գիշեր շարունակվեց բողոքի ակցիաներին մասնակցող անձանց քաղաքական բանտարկությունները:
Քիչ առաջ եմ դուրս եկել Երևանի քննչական վարչությունից, որտեղ տասնյակ քաղաքացիներ բանտարկվեցին:
Վստահորդներիցս մեկը, որին խայտառակ ապօրինությամբ ձերբակալեցին, հավաքից տուն վերադառնալու ճանապարհին, Կառավարության շենքի հարակից մայթին տեսնում է, թե ոստիկանները ինչպես են Նիկոլի հանձնարարությամբ ասֆալտի դիետա նշանակել և 5 կամ 6 հոգով դաժանաբար ծեծում մի անչափահաս տղայի: Բնականաբար վազքով մոտենում է ոստիկաններին և փորձում փրկել տղային:
Ոստիկանները հարձակվում են վստահորդիս վրա և վերջինիս ձերբակալում իբր զանգվածային անկարգություններին մասնակցելու համար:
Ժողովրդական բաստիոն Հայաստանում դիկտատուրան աննախադեպ չափերի է հասել:
Այս գիշեր ստանձնել եմ 3 անձի պաշտպանություն: