Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հիշեցնենք, որ այսօր Վճռաբեկ դատարանը բեկանել էր Բաբայանի գործով դատավճիռն ու գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության, ինչպես նաև փոխել էր նրան նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը. Բաբայանի համար երաշխավորագիր էին ներկայացրել ԱԺ «Ծառուկյան» խմբակցության 13 և «Ելք» խմբակցության 2 պատգամավորներ:
Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանը Սամվել Բաբայանին մեղավոր էր ճանաչել Քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) եւ 190-րդ հոդվածի 1-ին մասով (Հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու (փողերի լվացում) համար և դատապարտել 6 տարվա ազատազրկման։ Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ էր թողել առաջին ատյանի որոշումը: Համաձայն մեղադրանքի՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն եւ պահելուն, ինչպես նաեւ փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք: