կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-27 15:09
Քաղաքական

Մենք հասնելու ենք նրան, որ Արցախն ու Հայաստանը գոյատևեն հավերժ. Բագրատաշենում «Դիմադրություն» շարժման ակցիայի մասնակից

Մենք հասնելու ենք նրան, որ Արցախն ու Հայաստանը գոյատևեն հավերժ: Մենք ուժեղենալաով՝ պետք է աշխարհին ցույց տանք, որ ունենալով 5000 տարվա պատմություն, իրավունք ունենք այս երկրագնդի վրա ապրելու. այս մասին հայտարարել է Բագրատաշենում «Դիմադրություն» շարժման ակցիայի մասնակիցը։

«Դիմադրություն» շարժման մասնակիցները, որոնք վաղ առավոտից անհնազանդության ակցիաներ եւ ավտոերթեր են իրականացնում Հայաստանի տարբեր մարզերում, այցելել են Նոյեմբերյանի շրջանի Բագրատաշեն գյուղ, հանդիպել տեղացիների հետ, ներկայացրել իրենց ծրագրերն ու առաջիկա անելիքները:

Հիշեցնենք, որ ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը երեկ հայտարարեց, որ այսօր հանրահավաք նախատեսված չէ, վաղ առավոտից կազմակերպելու են անհնազանդության ակցիաներ Երեւանում եւ մարզերում: Իշխան Սաղաթելյանը մայիսի 28-ին հրավիրեց համապետական հանրահավաքի, որին կհաջորդի երթ, իսկ մինչ այդ՝ 16։00-ից, Սարդարապատից տեղի կունենա ավտոերթ դեպի Ֆրանսիայի հրապարակ։