|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Հայկական բանակում վերջին 5 օրերի ընթացքում արձանագրված` զինվորների մահվան 3 դեպքի առնչությամբ «Բանակն իրականում» նախաձեռնող խումբը հաղորդագրություն է տարածել: Ամբողջական տեքստը ներկայացնում ենք ստորեւ.
«Վերջին 5 օրում ևս երեք զինվոր է «ինքնաՍՊԱՆՎԵԼ» ՀՀ բանակում:
Հոկտեմբերի 8-ին Սերժ Սարգսյանը ստորագրել է 2011թ. աշնանային զորակոչի մասին հրամանագիրը:
Վերջին զոհերը`
Հոկտեմբերի 9- Վլադիմիր Ասատրյան, 19 տարեկան, Խարբերդ
Հոկտեմբերի 12- Յուրիկ Ներսիսյան, 19 տարեկան, Խարբերդ
Հոկտեմբերի 13- Արամ Մելքոնյան, 21 տարեկան, Երևան
Այս ցուցակը աճում է ժամ առ ժամ: Պետք է հենց հիմա քայլեր ձեռնարկել` դա կանխելու համար: Գերագույն գլխավոր հրամանատարը պարտավոր է երաշխիքներ տալ, որ մեր զորակոչված ԲՈԼՈՐ որդիները տուն են վերադառնալու ողջ և առողջ»: