Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2021 թվականի հուլիսին փաշինյանն Արմավիրում հանդիպման ժամանակ ադրբեջանին մեղադրելով գերիների հարցը մեր պետության և ժողովրդի դեմ օգտագործելով՝ անհամաչափ զիջումներ պարտադրելու մեջ՝ հայտարարել էր, թե՝ մեր գերիները Բաքվի բանտերում պայքարում են Հայաստանի անկախության և ինքնիշխանության համար: «Այո՛, նրանք մեզ կներեն՝ 1 կամ 2 երկու ամիս ավել գերության մեջ մնալու համար, բայց նրանք չեն ների, եթե հանուն իրենց ազատության մենք զիջենք մեր երկրի անկախությունը և ինքնիշխանությունը»՝ Արմավիր գյուղում հանդիպման ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Այսօր 2022 թվականի մայիսի 24-ն է, մեր երկրի անկախությունն ու ինքնիշխանությունը զիջված է թշնամուն, իսկ գերիների՝ 1-2 ամսից խոստացված վերադարձը՝ ձգվում է արդեն երկու տարի․․․
Սակայն իր բերած այս աղետները չէ, որ անհանգստացնում են փաշինյանին։ Նա ընդամենը սեփական վախերն է ապահովագրում։ Եվ իր աթոռի դարդն է։ Ոչ միայն Ադրբեջանն է գերիներին ու ապօրինի կալանավորվածներին Բաքվում պահում պատանդի կարգավիճակում ու նոր պահանջներ ներկայացնում նրանց ազատության դիմաց, այլ նաեւ ՀՀ իշխանության ղեկին գտնվողները։
«Փաստինֆո»-ն ահազանգ է ստացել, որ մի շարք գերիների հարազատներ նախազգուշացումներ են ստացել, որ չիմանան «Դիմադրություն» շարժմանը՝ հակառակ պարագայում դա վատ կարող է անդրադառնալ։ Բանագնացների ինստիտուտն է գործի դրվում, հիշեցնելով կարծես, թե նրանց որդիները պատանդի կարգավիճակում են։ «Եթե՝ ապա»՝ էլի․․․
Բնականաբար, ինքը լավ գիտի, որ շուրջ 100 գերիների և 200-ի հասնող անհայտ կորածների մեղքն էլ իր վրա է, քանզի «պատերազմը ժամանակին չկանգնեցնելու» ինքնախոստովանական ցուցմունքը տարածվում է նաև գերիների և անհայտ կորածների վրա։
Այո՛, ցայսօր 100-ից ավել գերիների և 200-ի հասնող անհայտ կորածների մեղքն էլ նրա վրա է, քանի որ «պատերազմը ժամանակին չկանգնեցնելու», այսինքն, դավաճանության պատճառով էր, որ Արցախյան վերջին պատերազմում այսքան շատ գերիներ և անհայտ կորածներ ունեցանք։
Ի դեպ, նույն փաշինյանը մեկ ամիս առաջ անհայտ կորած զինվորի հարազատին իր կարծիքով հուսադրող խորհուրդ էր տվել, ասելով՝ «Ձեր որդիներին դիահերձարաններում փնտրեք՝ ըստ էության, ձեռքերը լվանալով նրանցից։