կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-23 13:36
Տարածաշրջան

ԱՄՆ-ում առաջարկել են Թուրքիային հեռացնել ՆԱՏՕ-ից

ԱՄՆ-ում առաջարկել են Թուրքիային հեռացնել ՆԱՏՕ-ից

Թուրքիան պետք է դուրս մնա ՆԱՏՕ-ից Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ դաշինքին միանալու  հարցում դիրքորոշման պատճառով. ասել է Մերձավոր Արևելքի ֆորումի նախագահ, պատմաբան և արևելագետ Դանիել Փայփսը TVP World-ի եթերում։

Ըստ Փայփսի՝ Անկարայի գործողություններն այս իրավիճակում «շանտաժ» են՝ նա կարող է համաձայնել ընդլայնել դաշինքը, եթե իրեն որոշ առավելություններ տրվեն:

Բացի դրանից՝ փորձագետը քննադատել է Թուրքիայի միջազգային քաղաքականությունը վերջին երկու տասնամյակում։

«1952-ից մինչև 2002 թվականը Թուրքիան ՆԱՏՕ-ի շատ լավ դաշնակիցն էր, բայց վերջին 20 տարում դարձել է ծայրահեղ վատը: Նույնիսկ դաշնակից չէ: Անկարան թշնամական քաղաքականություն է վարում ՆԱՏՕ-ի անդամների նկատմամբ, ինչպիսին Հունաստանն է, ներխուժել է Սիրիա, սպառնացել Եվրոպային սիրիացի միգրանտներով, Ռուսաստանից գնում է Ս-400-ներ»,- ասել է Փայփսը, որին մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նա հավելել է, որ Թուրքիան փաստացի կորցրել է իր անդամակցությունը դաշինքին՝ Ֆինլանդիայի և Շվեդիայի նկատմամբ ունեցած դիրքորոշման պատճառով։

«Եկել է Թուրքիային ՆԱՏՕ-ից հեռացնելու ժամանակը, թող գնա դեպի Ռուսաստան, Չինաստան և Իրան…»,- ամփոփել է Փայփսը: