|
Փոխարժեքներ
18 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Թուրքիան խարխլում է ՆԱՏՕ-ի համերաշխությունն ու արդյունավետությունը` ձեռք բերելով ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգեր: Այս մասին փետրվարի 2-ին ասել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով նախագահի օգնական Ջեյք Սալիվանը Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընի հետ հեռախոսազրույցում:
Ավելի ուշ Սալիվանի ու Քալընի զրույցի բովանդակությունը ներկայացրել է Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Էմիլի Հորնը: Նա նշել է, որ Սալիվանը մտահոգություն է հայտնել, որ Հյուսիսատլանտյան դաշինքի համախմբվածությունն ու արդյունավետությունը խաթարվում է ռուսական Ս-400 ցամաք-օդ հրթիռային համակարգերի գնմամբ:
Միևնույն ժամանակ, Միացյալ Նահանգների ղեկավարի օգնականը շեշտել է, որ նոր նախագահ Ջո Բայդենի վարչակազմը կցանկանար հաստատել կառուցողական կապեր Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև, ընդլայնել համագործակցության ոլորտները և վերահսկել տարաձայնությունները: Սալիվանը, ըստ Հորնի, հայտարարել է Վաշինգտոնի մտադրության մասին՝ «ՆԱՏՕ-ի միջոցով ուժեղացնել անդրատլանտյան անվտանգությունը»: