կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-09 13:32
Աշխարհ

ԱՄՆ-ը Ելցինին և Պուտինին առաջարկել էր անդամակցել ՆԱՏՕ-ին. Քլինթոն

ԱՄՆ-ը Ելցինին և Պուտինին առաջարկել էր անդամակցել ՆԱՏՕ-ին. Քլինթոն

ԱՄՆ-ը Բորիս Ելցինին և Վլադիմիր Պուտինին առաջարկել էր Ռուսաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորությունը. հայտարարել է ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը։

Նրա խոսքով` 1990-ականներին Հյուսիսատլանտյան դաշինքի եւ Մոսկվայի հարաբերությունները զարգացան։ Քլինթոնը հիշեցրել է, որ այն ժամանակ Ռուսաստանը մասնակցել է «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին, կնքվել է Ռուսաստան-ՆԱՏՕ հիմնարար ակտ փոխհարաբերությունների, համագործակցության և անվտանգության վերաբերյալ, և ԱՄՆ-ը ֆինանսական օգնություն է ցուցաբերել Ռուսաստանին՝ Բալթյան երկրներից իր զինուժը դուրս բերելու համար։ Բացի դրանից` Ռուսաստանը և ՆԱՏՕ-ն համատեղ մասնակցել են տարբեր տեսակի խաղաղապահ գործողությունների։

«Այս ամբողջ ընթացքում մենք բաց ենք պահել ՆԱՏՕ-ի դռները Ռուսաստանի համար, ինչի մասին ես հստակ ասել եմ Ելցինին, իսկ հետո` նրա իրավահաջորդ Վլադիմիր Պուտինին»,- ասել է ԱՄՆ նախկին նախագահը։